Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հովիկ Աբրահամյանը ճիշտ էր ասում, որ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ: Երևի միայն փող է պետք: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ը փլուզվեց Աֆղանստան ներխուժելու, 1979-89թթ. այնտեղ պատերազմելու ,դրա հետևանքով սնանկանալու պատճառով: Պարզունակ և կեղծ պատճառ: Իրանն ու Իրաքը 8 տարի՝ 1980-88թթ. իրար դեմ պատերազմեցին,որի հետևանքով այդ երկրներից ոչ մեկը չքայքայվեց: ԽՍՀԸ-ը քայքայվեց գաղափարական, քաղաքական և տնտեսական կյանքում կեղծ դոգմաների, համատարած լճացման, մրցունակ տնտեսություն չունենալու,միայն հանքահումքային ռեսուրսներին ապավինելու պատճառով»: