Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերգեյ Սմբատյանի առաջին ելույթը 2019թ. կկայանա Մալթայում

14:15, հինգշաբթի, 03 հունվարի, 2019 թ.
Սերգեյ Սմբատյանի առաջին ելույթը 2019թ. կկայանա Մալթայում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի 2019 թվականի առաջին համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայում։ Մաեստրո Սմբատյանը հունվարի 6-ին կղեկավարի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Երեկոն կկայանա այս երկրի խորհրդանիշ համարվող Mediterranean միջնադարյան կենտրոնում (կառուցվել է 16-րդ դարում)։

Այս մասին հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի Ամանորի տոնական համերգը կազմակերպվում է Մալթայի նախագահի գրասենյակի հետ համագործակցությամբ։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի Շտրաուսի, Ռոսինիի, Պրոկոֆևի, Չայկովսկու, Բերնշտայնի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Կներկայացվի նաև Արամ Խաչատրյանի Սուսերով պարը «Գայանե» բալետից։ Երեկոյի ընթացքում նվագախմբի հետ ելույթ կունենա մեծահամբավ երգչուհի Կլարա Գիգոն (մեցցո-սոպրանո)։

2625 | 0
Facebook