Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը բացատրել է՝ ինչու է փլուզվել ԽՍՀՄ-ը

12:05, հինգշաբթի, 03 հունվարի, 2019 թ.
Թրամփը բացատրել է՝ ինչու է փլուզվել ԽՍՀՄ-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԽՍՀՄ փլուզումը կապել է Աֆղանստանի պատերազմին սովետական բանակի մասնակցության հետ, գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:

Թրամփի հայտարարությունը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով:

«Ռուսաստանը Սովետական Միություն էր: Աֆղանստանն այն դարձրեց Ռուսաստանի, քանի որ ԽՍՀՄ-ը սնանկացավ՝ պատերազմելով Աֆղանստանում»,- ասել է Թրամփը:

ԽՍՀՄ-ն Աֆղանստան զորք էր մտցրել 1979-ին, ապա դուրս բերել զորքերը 1989-ին: ԽՍՀՄ-ը փլուզվեց 1991-ին:

13547 | 17
Facebook