Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ից

18:30, երկուշաբթի, 31 դեկտեմբերի, 2018 թ.
ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ից

Միացյալ Նահանգների՝ ՅՈւՆԵՍԿՕ-ից՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպությունից դուրս գալու որոշումն ուժի մեջ է մտել այսօր՝ դեկտեմբերի 31-ին, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Այդ մասին Միացյալ Նահանգները հայտարարել էին 2017թ. հոկտեմբերին:

Վաշինգթոնը կպահպանի դիտորդ պետության կարգավիճակը, սակայն այլևս համապատասխան վճարումներ չի անի և չի ընտրվի Համաշխարհային ժառանգության հարցերով զբաղվող հանձնաժողովում:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կրեմլում որոշումը «ցավալի» են անվանել:

10549 | 0
Facebook