Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2018թ. աշխարհում 94 լրագրող է սպանվել

18:05, երկուշաբթի, 31 դեկտեմբերի, 2018 թ.
2018թ. աշխարհում 94 լրագրող է սպանվել

2018թ. ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս սպանվել է 94 լրագրող, 12-ով ավելի շատ, քան նախորդ տարի, հաղորդում է DW-ը՝ հղում անելով լրագրողների միջազգային ֆեդերացիային (IFJ):

Նշվում է, որ լրագրողների համար ամենավտանգավոր երկիրն Աֆղանստանն է, որտեղ մամուլի 16 ներկայացուցիչ է սպանվել:

11 լրագրող է սպանվել Մեքսիկայում հարձակումների հետևանքով, 9-ը՝ Եմենում և 8-ը՝ Սիրիայում:

Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Բուլղարիայում, Թուրքիայում և Սլովակիայում, 4 լրագրող է սպանվել:

Ֆեդերացիայի ներկայացուցչի խոսքով՝ զոհերի թիվը ցույց է տալիս աշխարհում լրագրողների համար անվտանգության ցածր մակարդակը:

IFJ-ի տվյալներով՝ աշխարհում 1990-ից ի վեր ավելի քան 2500 լրագրող է սպանվել: Ամենավտանգավոր երկիր է համարվում Իրաքը, որտեղ ավելի քան 300 լրագրող է սպանվել:

Ամենաաղմկահարույց սպանությունը ֆեդերացիան անվանում է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը:

Միևնույն ժամանակ, Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հայտնել է, որ դեկտեմբերի կեսերի դրությամբ աշխարհում 80 լրագրող է զոհվել, ևս 348 լրագրող կալանքի տակ է մնում:

8746 | 1
Facebook