Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նոր Հայաստանի ընդդիմությունը խնջույքների հարցում հետ չի մնում իշխանությունից. «Հրապարակ»

10:25, շաբաթ, 29 դեկտեմբերի, 2018 թ.
Նոր Հայաստանի ընդդիմությունը խնջույքների հարցում հետ չի մնում իշխանությունից. «Հրապարակ»

«Նոր Հայաստանի ընդդիմությունը քեֆ անելու հարցում հետ չի մնում իշխանությունից։ Եթե իշխանությունը երեկ է ամանորյա խնջույք արել «Կովկաս» ռեստորանային համալիրում, ապա, ինչպես տեղեկացանք, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անցած շաբաթ օրն է նույն՝ «Կովկաս» ռեստորանում մեծ խնջույք կազմակերպել։

«Երկուսը մեկում ենք արել»,- տեղեկացրեց մեր աղբյուրը՝ պարզաբանելով, որ և´ հետընտրական խնջույք է եղել, և´ ամանորյա բանկետ։ Մասնակիցների թիվը 5 հարյուրից անցել է՝ տարածքային կազմակերպության ղեկավարներ, շտաբների պետեր, կուսակցականներ։ Իսկ ի՞նչ միջոցներով է ընդդիմադիր ուժը նման միջոցառում անցկացնում։ «Մեր գրպանից ամեն մեկս գումար ենք դրել»։ Երկրի երրորդ քաղաքական ուժն է «Լուսավոր Հայաստանը»՝ և´ տոնական տրամադրությունն է հասկանալի, և´ միջոցների հայտնվելը»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6341 | 6
Facebook