Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր ավերիչ երկրաշարժ Ինդոնեզիայում

11:45, ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ.
Նոր ավերիչ երկրաշարժ Ինդոնեզիայում

Ինդոնեզիայի Նոր Գվինեա կղզու հյուսիսային ափին 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով երկրաֆիզիկական ծառայության տվյալներին:

Նոր երկրաշարժը «ավերիչ» է որակվել:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սորոնգ քաղաքից 390 կմ հեռավորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ նախորդ երկրաշարժը, որը հանգեցրեց ցունամիի, գրանցվել էր Կրակատաու հրաբխի շրջանում: Ցունամիի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, 400 մարդ է զոհվել:

15206 | 0
Facebook