Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

«Ջերմուկ Գրուպ»-ի հիմնադրի որդին՝ Փաշինյանի թիրախում. «Հրապարակ»

09:45, ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ.
«Ջերմուկ Գրուպ»-ի հիմնադրի որդին՝ Փաշինյանի թիրախում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Եթե Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահը, մինչև արտահերթ ընտրությունները Փաշինյանի «դաշնակիցն» էր, ու Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անգամ հյուրընկալվեց Արսենյանի կրտսեր որդու՝ Վահագնի «անասնաֆերմայում», ապա ընտրություններից հետո Փաշինյանի իշխանության թիրախում է հայտնվել նաև Արսենյանի որդին՝ նույն Վահագնը։

Ինչպես հայտնի է, Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել են պարտադիր զինծառայությունից, ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է ու զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով։ Իսկ կրտսեր որդի Վահագն Արսենյանը՝ առողջական, որոշ տեղեկություններով՝ տեսողության հետ կապված հիմքով։ Մեր տեղեկություններով, վերջերս, ի թիվս շատերի, վերաբացվել է նաև Արսենյանի որդու ազատման գործը, Արսենյանն էլ, հասկանալով որդու գլխին գալիքը, նրան տեղափոխել է Ռուսաստան»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
4789 | 0
Facebook