Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Դարձյալ ռազմական ուղղաթիռներ՝ Փաշինյանի թռիչքի անվտանգությունն ապահովելու համա՞ր. «Ժամանակ»

09:35, ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ.
Դարձյալ ռազմական ուղղաթիռներ՝ Փաշինյանի թռիչքի անվտանգությունն ապահովելու համա՞ր. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Երեկ, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետք է մեկներ Մոսկվա, Երևանի և «Զվարթնոց» օդանավակայանի երկնքում դարձյալ պտտվում էին ռազմական ուղղաթիռները:

Շարքային քաղաքացիներին սա հիշեցնում է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցերը, երբ ամեն անգամ նրա որևէ երկիր մեկնելուց առաջ օդ էին բարձրանում ռազմական ուղղաթիռները՝ իբրև թե նրա անվտանգությունն ապահովելու համար:

Ըստ մեր աղբյուրի՝ ռազմական ուղղաթիռները որևէ կերպ չեն կարող ապահովել թռիչքի անվտանգությունը, և դա ավելի շատ արարողակարգային բնույթ է կրում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
6960 | 1
Facebook