Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կան զոհեր և տուժածներ

12:19, հինգշաբթի, 27 դեկտեմբերի, 2018 թ.
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կան զոհեր և տուժածներ

Դեկտեմբերի 26-ին` ժամը 23:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus LS 430» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Է. Ք., ծնված 1968թ.) ավտոմեքենաները, այնուհետև բախվել արգելապատնեշին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենաների վարորդները տեղում մահացել են:

«Lexus LS 430» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:40-ին, մարվել՝ 23:43-ին. այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Ուղևորը՝ Է. Բ-ն (ծնված 1989թ.), քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ: Ս. Բ-ն և Լ. Բ-ն (ծնված 1970 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել Է. Ք-ի դին:

Լուսանկարները՝ Գուգո Մանուկյանի ֆեյսբուքյան էջից:

Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կան զոհեր և տուժածներ
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կան զոհեր և տուժածներ
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կան զոհեր և տուժածներ
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կան զոհեր և տուժածներ
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կան զոհեր և տուժածներ
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կան զոհեր և տուժածներ
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կան զոհեր և տուժածներ
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կան զոհեր և տուժածներ
8269 | 3
Facebook