Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ակնհայտ է, որ այցի հիմնական նպատակը «գազային բանակցություններն» են». Դանիել Իոաննիսյան

10:35, հինգշաբթի, 27 դեկտեմբերի, 2018 թ.
«Ակնհայտ է, որ այցի հիմնական նպատակը «գազային բանակցություններն» են». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա: Թեև այդ մասին համարյա չի խոսվում, սակայն ակնհայտ է, որ այցի հիմնական նպատակը «գազային բանակցություններն» են: 2013-ին ստորագրված գազային խայտառակ համաձայնագրերով մենաշնորհները «Գազպրոմին» տրվեցին 30 տարով, իսկ գազի գինը ֆիքսվեց միմիայն 5 տարով (որը լրանում է 5 օրից): Ավելին, այդ մենաշնորհի պատճառով մենք նաև չենք կարող Իրանի հետ գազային բանակցություն վարել: Արդյունքում Ռուսաստանը վայլելու է մենաշնորհի միջոցով մեզ գին թելադրելու (կամ ճնշելու) բերկրանքը և շահավետ գինը փոխարինելու է որևէ այլ դիվիդենտի հետ: Հուսանք, որ հարմար գնի դիմաց Հայաստանի սուվերենության հերթական բաղադրիչը չի փոխանցվի Կրեմլին և վարչապետը կվերադառնա համեմատաբար բարենպաստ պայմանավորվածությամբ»:

| | |
3208 | 0
Facebook