Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նորընտիր տնօրենը քաշքշուկի մեջ է ընկել. «Հրապարակ»

09:35, հինգշաբթի, 27 դեկտեմբերի, 2018 թ.
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նորընտիր տնօրենը քաշքշուկի մեջ է ընկել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ««Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նորընտիր տնօրեն Արման Հովակիմյանը կրկին քաշքշուկի մեջ է ընկել: Վերջերս հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի վարիչն է դատի տվել, քանի որ տնօրենը նոր աշխատող է ընդունել` Պավել Մատինյանին, որին ներկայացնելիս ասել է` ծանոթացեք, ձեր բաժանմունքի ապագա վարիչն է, ու պահանջել է Սուսաննա Սիմոնյանին՝ ազատվելու դիմում գրել: Ըստ աշխատակիցների, նոր մասնագետը, առանց հրամանի, դեղատոմսերի տակ դրել է իր ստորագրությունը, այդ թվում` նարկոտիկների:

Սիմոնյանը դիմել է իրավապահներին: Մենք կապվեցինք նրա հետ, բայց նա հրաժարվեց խոսել, ասաց՝ եթե կարիք ունենար հրապարակայնացնել, անձամբ կնախաձեռներ․ «Այս պահին խորհրդակցում եմ իրավապահների հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3504 | 0
Facebook