Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բնական տոնածառը տուն տանելով՝ հիշեք, դրա վրա հազարավոր մակաբույծներ կան

23:05, կիրակի, 30 դեկտեմբերի, 2018 թ.
Բնական տոնածառը տուն տանելով՝ հիշեք, դրա վրա հազարավոր մակաբույծներ կան

Տոնածառի վրա կախված փայլազարդերի և խաղալիքների արանքներում ավելի քան 25 հազ. մանր միջատներ, ցեցեր և սարդեր են թաքնված։
     Այս միջատները ձմռանը սովորաբար քուն են մտնում, բայց Ամանորի շեմին, երբ ցուրտ անտառից բերված եղևնիները տեղադրվում են տաք սենյակներոմ, ծառի վրա քուն մտած միջատներին թվում է, թե գարունը սկսվել է, և իրենք արթնանում են։ Անտառից բերված եղևնիների վրա ավելի շատ մակաբույծ կա, քան խանութներից գնվածների։ Սակայն խուճապի մատնվելու կարիք չկա, որովհետև այս միջատները սենյակային բույսերով կամ եղևնու փշերով սնվել չեն կարող ու շուտ սատկում են։ Չպետք է մոռանալ նաև, որ տներում աճեցվող սենյակային բույսերի վրա ևս բազում միջատներ և մակաբույծներ կան, որոնց մենք չենք էլ նկատում։

4601 | 0
Facebook