Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չավուշօղլուն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

12:40, չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ.
Չավուշօղլուն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին ՀՀ իշխանությունների առաջարկին, հաղորդում է Haberturk-ը:

«Հայաստանի նոր ղեկավարությունը հայտարարում է, որ պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, սակայն մեր նախապայմանը հստակ է: Մի՞թե մենք կձեռնարկենք որևէ քայլ՝ առանց Ադրբեջանի զգացմունքայնությունը հաշվի առնելու»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, «օկուպացված տարածքների» հարցը:

«Եթե Հայաստանը չի ցանկանում ապրել մեկուսացված երկրի կարգավիճակով, անհրաժեշտ է լուծել առկա խնդիրները: Զգայուն հարցերը մեզ հայտնի են: Մենք աջակցում ենք Ադրբեջանի կայացրած ցանկացած որոշումը»,- ընդգծել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանին պատասխանել էր Թուրքիայի նախագահի վարչակազմը:

15964 | 6
Facebook