Վերջին օրերին MAMUL.am լրատվական գործակալությունը հրապարակել էր երկու նյութ (1, 2), որոնցում ներկայացված էին տարբեր քաղաքացիների դժգոհություններն այն մասին, որ Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնում քաղաքացիների հանձնած անալիզները սխալ են ախտորոշվում, վերջիններին պարտադրում են միայն այդ կենտրոնում անցնել հետազոտություն, նշանակվում են պարտադիր բուժումներ, անխուսափելի վիրահատական միջամտություն և այլն:
Հրապարակումներից հետո, խմբագրությանը ծանուցվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը և Առողջապահության նախարարությունը սկսել են ուսումնասիրել խնդիրը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ թեմաների շուրջ խմբագրությունն սկսել էր լրագրողական լայնամասշտաբ հետաքննություն և ստացել նոր տեղեկություններ նշված կենտրոնում տեղի ունեցած այլ միջադեպերի մասին, որոնք այս պահին ուսումնասիրության փուլում են և առաջիկայում ևս կներկայացվեն հանրությանը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե դուք օգտվել եք բժշկական այս, կամ այլ կենտրոնի ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք եղել նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն (+374(10)55-20-59) կամ գրել նամակ (info@mamul.am):
Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունն ապահովված է: