Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Բենզինի գինը Հայաստանում շարունակում է նվազել

09:45, չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ.
Բենզինի գինը Հայաստանում շարունակում է նվազել

Ընթացիկ ամսում բենզինի գնի երրորդ նվազումն է արձանագրվում: Ասում են՝ այսօր առավոտյան Երևանի բենզալցակայաններում դարձյալ բենզինի գնի փոփոխություն է տեղի ունեցել և մեկ լիտրի արժեքը նվազել է ևս 10 դրամով` կազմելով 420 դրամ ռեգուլյար տիպի և 440 դրամ՝ պրեմիում տեսակի բենզինի համար: Գնային փոփոխություն է տեղի ունեցել նաև բենզինի սուպեր տեսակի վրա և այն նախկին 510 դրամից դարձել է 500 դրամ:

Համաձայն շրջանառվող լուրերի, առաջիկայում գները շարունակելու են նվազել:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
24978 | 3
Facebook