Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Երբ են շրջանառությունից հանվելու հին մեքենաները». Զոհրապ Եգանյան

15:35, երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ.
«Երբ են շրջանառությունից հանվելու հին մեքենաները». Զոհրապ Եգանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է. «Քանի դեռ չի կարգավորվել Երևանի քաղաքային տրանսպորտը, մարդիկ ձգտելու են ամեն գնով Հայաստան ներկրել թեկուզ հնամաշ ու շատ էժան ավտոմեքենա, որպեսզի լուծեն իրենց ընտանիքի նորմալ տեղաշարժի հարցերը: Այս վիճակը հանգեցնում է խոշոր խցանումների ու դժգոհությունների ճանապարհայն ոստիկանություն աշխատանքից: Երեկ 17:00 ի սահմաններում Շրջանայինում մեծ խցանում էր, պատճառը մեքենաներից մեկի շարքից դուրս գալն էր, հին սովետական ավտո էր, դրա պատճառով առաջացած բարդությունը հազիվ կարգավովեց կես ժամ հետո, այստեղից էլ գալիս է մյուս հարցը, երբ են շրջանառությունից հանվելու հին մեքենաները, որոնց տեսքին նայում ես ու հասկանում, որ նրանց շահագործումն անգամ վտանգում է ոչ միայն եթևեկության բնականոն ընթացքին, այլև վտանգված են մարդկային կյանքեր: Ճանապարհային երթևեկության մյուս խոչընդոտը դա ԱՊՊԱ ներն են ու դրանց ուշ արձագանքող ապահովագրական ընկերությունները, այստեղ կարելի է ավելացնել նաև շատ թեթև վթարների դեպքում խիստ անհարմար վայրերում վարորդների կանգնելն ու երկար ժամանակ մեքենա չտեղաշարժելը:
     Մյուս խնդիրն էլ այն է, որ մարդիկ պետք է տուգանվեն վատ երթևեկելու համար, պետք է վերահսկել կամ տեսախցիկների թիվն ավելացնելով, կամ տարեկան գոնե 5 տոկոսով ՃՈ շարժակազմեր ավելացնելով, այլ ելք չեմ տեսնում:
     Ասելիքս այն է, որ երբ քննադատվում է մեկ գերատեսչություն, ապա բարի լինենք խոսել նաև մյուսների աշխատանքից, ամեն բան փոխկապակցված է, չի կարող լինել անգործություն օրինակ Մաքսային կամ ՏԻՄ մակարդակցներում ու դա ազդեցություն չունենա մյուս ոլորտների վրա»:

| | |
5050 | 4
Facebook