Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Պուտինը Լուկաշենկոյին դեմ է տվել 1999թ. միութենական համաձայնագիրը. «Հրապարակ»

09:35, երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ.
Պուտինը Լուկաշենկոյին դեմ է տվել 1999թ. միութենական համաձայնագիրը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Այսօր Մոսկվայում տեղի ունեցող Լուկաշենկո-Պուտին (այդ թվում և ընդլայնված կազմով) հանդիպումը Հայաստանի համար շատ կարևոր է թե՛ գազի գնի, թե՛ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասով:

«Վիճակը միանշանակ չէ։ Անկախ նրանից, որ Բելառուսը հասել է նրան, որ ՀԱՊԿ մյուս երկրներն իրենց աջակցությունն են հայտնել ու անգամ ստորագրություն են դրել Բելառուսի թեկնածության ներքո, Ռուսաստանը Բելառուսին դեմ է տվել 1999-ին ստորագրված ու այդպես էլ կյանքի չկոչված միութենական համաձայնագիրը և շատ ուղիղ ասում է նրան՝ եթե ցանկանում ես ՀԱՊԿ քարտուղարություն, գազի գնի իջեցում, 10 միլիարդ վարկ, ապա բարի եղիր կատարել համաձայնագրի դրույթները` նույնականացրու արժույթդ, անձնագրերդ` Ռուսաստանի հետ, ինչին, բնականաբար, Լուկաշենկոն համաձայն չէ։ Լարվածությունն առկա է, այսօրվա հանդիպումից կախված կլինի շատ բան, այդ թվում եւ 1 օր հետո Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքները»:

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանի հետ պայմավորվածությունը գնում է դեպի գազի գնի անփոփոխ վիճակ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
4827 | 0
Facebook