Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ուրբաթ ՀՀԿ նախկին խմբակցությունն իր վերջին քեֆն է արել. «Հրապարակ»

09:25, երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ.
Ուրբաթ ՀՀԿ նախկին խմբակցությունն իր վերջին քեֆն է արել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ուրբաթ օրն ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցությունը, թերևս, իր վերջին քեֆն է արել «Օջախ» ռեստորանում․ նշել են ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հերթական թոռան ծնունդը: Տխո՞ւր էիք, թե՞ ուրախ՝ հարցրինք մեր զրուցակցին։ «Մի հավաքույթում, որի թամադան Գալուստ Գրիգորիչն է, հնարավո՞ր է տխրել։ Նորմալ, մեր ավանդույթով, ի դեպ, ՀՀԿ-ից դուրս եկածներն էլ էին եկել, ասեցինք-խոսեցինք, խմեցինք ՀՀԿ-ի, Սերժ Ազատիչի կենացը, իհարկե՝ Վահրամի թոռան կենացից հետո։ Կյանքը շարունակվում է` դուք մեր փոխարեն մի տխրեք»: Համագումարից խոսեցի՞ք։ «Չէ, դեռ շատ ժամանակ ունենք»: Գարնանը կլինի՞։ «Դեռ չենք որոշել, էնքան ջուր կհոսի մինչեւ գարուն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5993 | 2
Facebook