Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ձի գողացողին չեն դատում, դատում են ձու գողացողին». բաց նամակ՝ իրավապահներին

15:45, երկուշաբթի, 24 դեկտեմբերի, 2018 թ.
«Ձի գողացողին չեն դատում, դատում են ձու գողացողին». բաց նամակ՝ իրավապահներին

Ձի գողացողին չեն դատում, դատում են ձու գողացողին, իսկ այդ խղճուկ ձուն էլ գողացել է մայրը, որ այդ մի պատառով ոչ թե կշտացնի իր երեխաներին, այլ մի թեթև մեղմի նրանց քաղցը... Այդ երեխաները, որ մեր այսօրվա և վաղվա քաղաքացիներն են ու նաև սահմանը պաշտպանող զինվորը, ապրում են այնքան ծանր ու կիսաքաղց վիճակում, որ մայրը գայթակղվել է և ոչ թե գողացել, այլ թաքուն վերցրել է մի քանի հազար դրամ` երեխաների այդ օրվա հացը գնելու...

Այս և նման անապահով ընտանիքների գոյությունը մեր երկրում իշխանությունների խարանն է, և ամոթ այն մարդկանց, ովքեր փոխանակ հետաքրքրվեին այդ ընտանիքի կարիքներով և հնարավորություն ստեղծեին աշխատելու և բավարար վաստակելու, գործ են հարուցել և սպառնում են 5 տարվա ազատազրկմամբ ընտանիքի կնոջը և մի քանի երեխաների մորը, իսկ նրա որդին ծառայում է հայոց բանակում և պաշտպանում է Հայրենիքը:

Ես գողությունը` որպես մեղք և հանցագործություն, բնավ չեմ պաշտպանում կամ արդարացնում, բայց, ինչպես մայրս էր ասում, իր քաղցած երեխային հաց տանելու համար ամենաարդար գահընկեց թագավորն էլ կգողանա այդ հացը:

Համաներում արվեց Հայաստանում, մի՞թե չէր կարելի այս կին-մորը ևս արդարացնել:

Իրավապա՛հ մարմիններ, մոռացե՛ք նախկին իշխանությունների օրոք վարած ձեր «արդար» դատապարտումները. մանր գործերը բացահայտելով և դատապարտելով` տպավորություն էր ստեղծվում, թե իբր գործ է արվում:

Դե՛, բռնե’ք ու դատապարտե՛ք վերից վար իշխանության այն ներկայացուցիչներին և նրանց հարազատներին, ովքեր ակնհայտորեն թալանել են երկիրն ու ժողովրդին, այդ ողջ ունեցվածքը յուրացրել ու երկրից դուրս են տարել: Անուններն ու նրանց հասցենե՞րը չգիտեք. հարցրե՛ք Հայաստանի ցանկացած քաղաքացու և անսխալ կիմանաք այդ հանցագործների ամբողջական ցուցակը:

Իսկ հիմա, առանց երկար բարակ դատարան-դատարան խաղալու, կարծում են պետք է ազա՛տ արձակել զինվորի մորը, և փոխհատուցել հայ զինվորին հասցված բարոյական վնասի համար:

Եվ բնավ պետք չէ սպասել վարչապետից ներման հրահանգ, դուք ձեր խղճի մտոք և «օրենքը բոլորի համար է» սկզբունքով առաջնորդվեք:

Գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյան

| | |
3137 | 2
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Menq enq ter@ mer erkri
Menq enq ter@ mer erkri 16:05, 24.12.2018
Շատ ճիշտ է, պետք է ազատ արձակել այս խեղճ կնոջը: Ես ինքս էլ իմ երեխային կերակրելու համար, հաստատ կգնայի այդ քայլին :