Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Դատարանների կայացրած որոշումների վերաբերյալ». Դավիթ Սանասարյան

21:20, շաբաթ, 22 դեկտեմբերի, 2018 թ.
«Դատարանների կայացրած որոշումների վերաբերյալ». Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատարանների կայացրած որոշումների վերաբերյալ

Սիրելի հայրենակիցներ, տասնամյակներ շարունակ ունեցել ենք կոռումպացված ու հակաօրինական դատավորներ, քանի որ ունեցել ենք նույնպիսի իշխանություններ. և հիմա կա շանս, որ քայլ առ քայլ փոխվեն դատավորները ու վերջապես արդարադատություն իրականացվի, քանի որ հաստատվել է ժողովրդի իշխանություն: Ու հիմա երբ նման դատավորների վճիռների համար բողոքում ենք, որ ոչինչ չի փոխվել, առնվազն ադեկվատ չի. իրավական Հայաստան ստեղծելու համար գիշեր-ցերեկ աշխատանք է պահանջվում:

Վստահ եմ, որ արդարացի վրդովվելով հանդերձ՝ մենք քայլում ենք արդարադատությանն ընդառաջ:

Սիրում եմ բոլորիդ

Հ.Գ.
     Դատախազությունը պահանջում է դարձյալ կալանավորել Մանվել Գրիգորյանին. դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի

| | |
9035 | 2
Facebook