Լարված իրավիճակ է ստեղծվել Էջմիածին քաղաքում: Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևանից Էջմիածին մտնող ճանապարհը՝ վանկարկելով «Մանվել, հեռացիր»: Նրանք բողոքում են գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշման դեմ։
Հավաքված քաղաքացիները նշում են, որ Մանվել Գրիգորյանն իրավունք չունի լինել ազատության մեջ, և այս ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչև Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կրկին ընտրվի կալանքը։