Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Այս սառցե հյուրանոցում անգամ բաժակներն են սառույցից

22:30, չորեքշաբթի, 02 հունվարի, 2019 թ.
Այս սառցե հյուրանոցում անգամ բաժակներն են սառույցից

Շվեդական հայտնի Icehotel սառցե հյուրանոցը նախկինում գործում էր միայն ձմեռվա ամիսներին, իսկ ամառը հալվում էր: Սակայն այնտեղ տեղադրած հզոր սառցարանները հնարավորություն են տալիս դրա գործունեությունն ապահովել տարվա բոլոր օրերին:

Icehotel-ն ստեղծվել է 28 տարի առաջ` դառնալով առաջինն իր տեսակի մեջ: 28 տարի առաջ ֆրանսիացի նկարիչ Ժան Դերին ցուցադրություն է կազմակերպել Շվեդիայի ամենահյուսիսային քաղաքի մոտ` Կուրինում: Ցուցադրության օրը բոլոր հյուրերի համար հյուրանոցներում տեղ չի գտնվել, ու նրանցից ոմանք գիշերել են ցուցասրահում` դառնալով ապագա հյորանոցի առաջին հյուրերը:

Սովորական նյութերից պատրաստված են միայն Icehotel-ի ներքնակները: Իսկ սաունան, զանգակատունը, բարը, ռեստորանը սառույցից են: Այցելուներին առաջարկում են 3 տեսակի համարներ` լյուքս, որտեղ կան ջերմաստիճանի կարգավորմամբ հատուկ հատվածներ, ստանդարտ և արթ-համարներ, որտեղ ցուցադրված են սառցե քանդակներ:

10263 | 0
Facebook