Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ե՞րբ է ծագել նոր տարվա գաղափարը

03:05, երեքշաբթի, 01 հունվարի, 2019 թ.
Ե՞րբ է ծագել նոր տարվա գաղափարը

Նոր տարին նշելու սովորույթը գոյություն է ունեցել դեռևս Ք. ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։

Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կիլոմետր։

Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ է սահմանել Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը Ք. ա. 46 թ.։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկիզբների աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումն ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ։

Տարվա գաղափարնը առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էին պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալու հետ։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչել են տարի:

9652 | 3
Facebook