Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Քրիստինե Պեպելյանը մայր է դարձել

19:10, ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ.
Քրիստինե Պեպելյանը մայր է դարձել

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը մայր է դարձել: Դեկտեմբերի 12-ին նա որդի է լույս աշխարհ բերել, որին տվել են Արեգ անունը:

Երգչուհուն արդեն շնորհավորել է Ալեն Սիմոնյանը: Վերջինն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պեպելյան ջան, աչքներս լույս լինի, անկեղծ շատ ուրախացրեցիր քո` մայր դառնալու լուրով: Աստված պահապան»: Վերջում էլ Ալեն Սիմոնյանն ավելացրել է #Քեռիեմդարձել հաշթեգը:

Ի պատասխան երգչուհին մեկնաբանություններում հայտնել է իր շնորհակալությունը։
    
    

| | |
12027 | 2
Facebook