Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մրսածության դեմ պայքարի բնական միջոց

02:10, երեքշաբթի, 08 հունվարի, 2019 թ.
Մրսածության դեմ պայքարի բնական միջոց

Ի՞նչ անել, որպեսզի օրգանիզմին ավելի արագ պայքարի մրսածության դեմ ՝ ոչնչացնելով օրգանիզմում եղած վիրուսները:

Գրիպն այն միակ հիվանդությունն է, որը կարող է ուղեկցել ողջ ձմռան ընթացքում՝ նույնիսկ առաջացնելով բարդություններ:

Տաք հեղուկներ, մեղր, լիմոն, ինչպես նաև՝ սխտոր. ահա այն չորս բնական միջոցները, որոնք կօգնեն արագ ձերբազատվել մրսածությունից: Ի դեպ, մեղրն ու սխտորն ունեն հակավիրուսային ազդեցություն և ամրացնում են իմունիտետը, իսկ ջրից, մեղրից ու լիմոնից պատրաստված բուժիչ դեղամիջոցն արագ կհանի մրսածությունը:

Պատրաստման եղանակը ՝ լավ լվանալ կիտրոնը և քերել կեղևը: Ջրով տարայի մեջ ավելացնել 1 ճ․գ մեղր և կիտրոնի կեղևը: Եփել 10 րոպե, եփելուց հետո թողնել 10 րոպե հանգստանա:

7682 | 0
Facebook