Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպե՞ս տրամադրվել աշխատանքի՝ արձակուրդից հետո

01:05, երեքշաբթի, 08 հունվարի, 2019 թ.
Ինչպե՞ս տրամադրվել աշխատանքի՝ արձակուրդից հետո

Հանգստից վերադառնալուց հետո մարդու մոտ կարող է հետհանգստյան սթրես առաջանալ, որից առաջանում են նյարդայնություն, գերհոգնածություն, դյուրագրգռություն և հոգեբանական խնդիրներ, որոնք էլ իրենց հերթին ազդում են աշխատանքի վրա: Հոգեբանների կարծիքով՝ հանգստից հետո սկզբնական շրջանում աշխատունակությունը նվազում է 30%-ով, մտավոր աշխուժությունը՝ 20%-ով:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ արձակուրդի ամենակարճ տևողությունը պետք է լինի առնվազն 2 շաբաթ, իսկ ամենաարդյունավետ ժամկետը 3 շաբաթն է: Պետք է թույլ տալ օրգանիզմը լիարժեք հանգստանա, որպեսզի պատրաստ լինի աշխատանքի վերադառնալուն:

Հոգեբանական այդ ծանր վիճակից խուսափելու համար խորհուրդ է տրվում ոչ թե միանգամից մխրճվել աշխատանքային ծրագրերի մեջ, այլ՝ աստիճանաբար: Մի՛ պլանավորեք լուրջ հանդիպումներ առաջին աշխատանքային օրվա սկզբին, կատարեք գոնե ամենահասարակ ֆիզիկական վարժությունները, այն լավ օգնում է հաղթահարել սթրեսը,
     ձեզ համար արեք ինչ-որ հաճելի բան, մի՛ սկսեք սպասել հաջորդ տոնին կամ արձակուրդին:

Նրանք նաև խորհուրդ են տալիս՝ հանգստի գնալ այն ժամանակ, երբ գործերը շատ կուտակված չեն:

6566 | 0
Facebook