Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Սիրիայի հարցով որոշում է կայացրել Էրդողանի հետ բանակցություններից հետո. ԶԼՄ-ներ

15:00, ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ.
Թրամփը Սիրիայի հարցով որոշում է կայացրել Էրդողանի հետ բանակցություններից հետո. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշմանն ազդել է Թուրքիայի դիրքորոշումը, գրում է թուրքական Hurriyet պարբերականը՝ նշելով, որ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահն իր ծրագրերը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:

Պարբերականը՝ հղում անելով բարձրաստիճան թուրք պաշտոնյային, հայտնել է, որ Թրամփին անհրաժեշտ էր համոզվել, որ Անկարան շարունակում է Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարը: Ընդ որում, ըստ աղբյուրի, Թուրքիան արդեն տեղյակ էր Թրամփի ծրագրերի մասին:

«Թրամփը վաղուց էր ցանկանում այդ քայլին գնալ, սակայն երկար ժամանակ չէր կարողանում կարգավորել հարցը Պենտագոնի ներկայացուցիչների հետ»,- հայտնել է թուրքական աղբյուրը:

Չնայած այս տեղեկությանը՝ պաշտոնական Անկարան չի մեկնաբանել Թրամփի որոշումը: Հիշեցնենք, որ որոշումից հետո հրաժարական էր տվել ԱՄՆ պաշտպանության նախարարը:

13322 | 0
Facebook