Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպիսի՞ տեսք ունեն Հայաստանի տարբեր քաղաքների տոնածառները

21:05, ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ.
Ինչպիսի՞ տեսք ունեն Հայաստանի տարբեր քաղաքների տոնածառները

Դեկտեմբերի 20-ին մեծ հանդիսությամբ վառվել են Հայաստանի տարբեր քաղաքների գլխավոր տոնածառների լույսերը:

Գյումրու քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 27 մ բարձրություն ունեցող եղևնու տոնական լուսանկարները:

Գորիսի համանքապետարանը նույնպես ներկայացրել է քաղաքի գլխավոր տոնածառի նախնական զարդարանքը։

Իջևանի համայնքապետարանը տեղադրել է քաղաքի գլխավոր տոնածառը՝ նշելով, որ քաղաքի տոնական ձևավորման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Վանաձոր քաղաքի գլխավոր տոնածառն իր զարդարանքով չի զիջում մյուսներին:

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուրշուդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է քաղաքի գլխավոր տոնածառը՝ գրելով՝ «Գրեթե պատրաստ է»:

Էջմիածին քաղաքի տոնածառը համացանցում համարում են հրեշտակային:

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր տոնածառն էլ այսպիսի տեսք ունի

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Ստեփանակերտի տոնածառի լույսերը վառվեցին»:

15866 | 3
Facebook