Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գյումրին առաջինը վառեց իր գլխավոր տոնածառի լույսերը

23:20, հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ.
Գյումրին առաջինը վառեց իր գլխավոր տոնածառի լույսերը

Գյումրու քաղաքապետը գյումրեցի մանուկների հետ միասին դեկտեմբերի 20-ին վառեց Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը: Տոնածառը գրեթե նույնն է՝ լուսային խաղի որոշակի փոփոխությամբ:

Հանրապետության երկրորդ քաղաքի տոնածառի բարձրությունը 28 մետր է: Գլխավոր տոնածառի հետ միասին տոնական տեսք են ստացել նաև քաղաքի մյուս հատվածները:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «2019 թվականին շատ գործ ունենք անելու, նույնիսկ զգուշացնում ենք քաղաքի բնակիչներին՝ անհարմարություններ ենք ստեղծելու. եթե 2018 թվականին 12 փողոց քանդեցինք, հաջորդ տարի քանդելու ենք 33 փողոց, բայց դրանք կառուցվելու են:

Բացի դրանից, ավելանալու է նաև լուսավորությունը, կփորձենք ավելացնել նաև տրանսպորտային միջոցների քանակը, փորձում ենք նաև լավացնել աղբահանությունը, կփորձենք քաղաքը դարձնել տուրիստական այն քաղաքը, որը բոլորս ուզում ենք»:

7281 | 1
Facebook