Ինչպե՞ս խուսափել ցրտահարվելուց
Ձմռանը ոչ ոք ապահովագրված չէ ցրտահարվելուց: Պետք է իմանալ, որ ցուրտը խիստ բացասաբար է անդրադառնում ոչ միայն առողջության, այլև մաշկի վրա: Ցրտահարությունը վտանգավոր է բոլորի համար, սակայն առավել խոցելի են ծերերը և երեխաները: Կախված ցրտահարության աստիճանից՝ մարմնի ցրտահարված հատվածը կարող է փոխել գույնը՝ կարմրել կամ գունատվել: Ովքե՞ր են գտնվում ռիսկի խմբում Եթե չիրականացվեն նախազգուշական միջոցառումներ, ցրտահարությունը վտանգավոր է բոլորի համար: Երբ մարդն աշխատում կամ խաղում է դրսում, նա ենթարկվում է ռիսկի: Սակայն ռիսկն ավելի բարձր է այն անձանց շրջանում, որոնց մոտ առկա է շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, ովքեր ունեն արյան շրջանառության և նյարդային համակարգի խնդիրներ: Նշված հիվանդությունների առկայության դեպքում ցուրտը կամ ցավը զգալու ունակությունն ավելի թույլ է: Որոշ դեղեր, նիկոտինը և ալկոհոլը ևս նվազեցնում են զգայունության աստիճանը, հետևաբար տվյալ դեպքում բարձրանում է ցրտահարվելու վտանգը: Ունի կրկնվելու բարձր հավանականություն: Առաջին նշանները • Մաշկի գույնի փոփոխություն(գունատ, կապույտ կամ կարմիր) • Մաշկը տաք է • Զգայունության կորուստ, ծակծկոց կամ ցավ Կանխարգելումը • Անհրաժե'տ է կրել տաք, չսեղմող հագուստ, ինչպես նաև գլխարկ՝ ականջները պաշտպանելու համար, շարֆ` այնպես,որ պաշտպանվեն այտերն ու քիթը, ձեռնոց, չթրջվող կոշիկներ: • Պետք չէ դիպչել սառը մակերեսներին բաց ձեռքերով • Ծխելը և ալկոհոլի չարաշահումը չի խրախուսվում • Պետք է շատ շարժվել Ի՞նչ անել, եթե կան ցրտահարության նշաններ . Անմիջապես դիմել բժշկի • Ոչ մի դեպքում չի կարելի շփել ցրտահարված հատվածը • Ցրտահարված հատվածը տաքացնելու համար պետք չէ ջեռակ օգտագործել, քանի որ ցրտահարված հատվածի զգայունությունը կտրուկ նվազում է և տվյալ պարագայում առկա է այրվածք ստանալու վտանգ: |