Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Անհամբերությամբ եմ սպասում ֆուտբոլիստների հետ աշխատանքին». «Մանչեսթր Յունայթեդ»-ի նոր գլխավոր մարզիչ

20:00, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
«Անհամբերությամբ եմ սպասում ֆուտբոլիստների հետ աշխատանքին». «Մանչեսթր Յունայթեդ»-ի նոր գլխավոր մարզիչ

Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նորվեգացի Ուլե Գունար Սուլշերը։ Նրա մարզչական շտաբում կաշխատեն Մայքլ Ֆելանը, Մայքլ Կերիկը և Կիրան ՄքՔեյնը:

««Մանչեսթր Յունայթեդ»-ն իմ սրտում է, և այստեղ վերադառնալը հիանալի է: Անհամբերությամբ եմ սպասում անհավանական տաղանդավոր ֆուտբոլիստների հետ աշխատանքին, որոնք այժմ այս թիմում են, ինչպես նաև մարզչական շտաբի և ակումբի մյուս աշխատակիցների հետ համագործակցության մեկնարկին»,- նշել է Սուլշերը։

Նշենք, որ Սուլշերը 1996-ից 2007 թվականներին հանդես է եկել «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում, որի հետ 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ Անգլիայի գավաթակիր, հաղթել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, երկու անգամ ճանաչվել է Անգլիայի սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի հաղթող:

3720 | 0
Facebook