Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ո՞ր մթերքներն են մեծացնում ախորժակը

23:10, չորեքշաբթի, 02 հունվարի, 2019 թ.
Ո՞ր մթերքներն են մեծացնում ախորժակը

Կան սննդատեսակներ, որոնք մեծացնում են ախորժակը՝ երկար ժամանակ հագեցնելով քաղցի զգացումը, և հակառակը, կան մթերքներ, որ ուտելուց հետո հավելյալ սնվելու ցանկություն են առաջացնում: Ախորժաբեր են համարվում աղի, կծու համեմունքները, թթու վարունգը, խնձորը, կիտրոնը, որոնց չարաշահումն, իհարկե, կարող է աղեստամոքսային համակարգի խնդիրների պատճառ դառնալ: Ախորժաբեր է նաև նռան հյութը, այն կանոնավորում է ստամոքսի գործունեությունը, ունի հակաբորբոքիչ և հականեխիչ հատկություն։ Սննդաբանները պնդում են, որ վառ գույներն ախորժաբեր են, ցրում են վատ տրամադրությունն ու դեպրեսիան ու այդպիսով ախորժակ բացում: Նրանք խորհուրդ են տալիս բողկ, կանաչ ոլոռ, դդմիկ օգտագործել:
     Իսկ ահա քաղցրավենիքը, շոկոլադը, սուրճը, խաղողը միայն որոշակի ժամանակահատված են հագեցնում քաղցը. պարզ ածխաջրերի օգտագործումից հետո զգացումը շատ շուտ վերականգնվում է: Իսկ որպեսզի մինչև ճաշի ժամը քաղցածության զգացողություն չառաջանա, մասնագետները խորհուրդ են տալիս նախաճաշին վարսակի շիլա կամ ձու ուտել:

18991 | 0
Facebook