Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ի՞նչ ուտել այրոցը կանխելու և դրա դեմ պայքարելու համար

14:25, չորեքշաբթի, 02 հունվարի, 2019 թ.
Ի՞նչ ուտել այրոցը կանխելու և դրա դեմ պայքարելու համար

Այրոցը ժամանակակից մարդուն տանջող մարսողական խնդիրներից մեկն է: Մոլորակի բնակչության 20%-ը տառապում է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությամբ, երբ այրոցային ախտանիշները հայտնվում են շաբաթը 2 կամ ավելի անգամներ: Նման մարդիկ նախ պետք է խորհրդի համար դիմեն բժիշկներին, չուտեն քնելուց 2-3 ժամ առաջ, խուսափեն յուղոտ ու կծու սննդից, ալկոհոլային խմիչքներից:
     Բացի այդ, պետք է փոփոխել սննդակարգը և ուտել այնպիսի մթերքներ, որոնք ոչ միայն այրոց չեն առաջացնի, այլև կմեղմեն այն:
     Խնձորի քացախ
     Խնձորի քացախի թթվայնությունն օգնում է կանխել այրոցն, անգամ հանգստացնում է այն, եթե արդեն ի հայտ է եկել: Պատճառն այն է, որ այրոցը երբեմն կարող է լինել ստամոքսաթթվի պակասի պատճառով: Քացախը կարող եք ավելացնել աղցաններին:
     Կանաչ լոբազգիներ
     Ոչ բոլոր բանջարեղեններն ունեն ցածր թթվայնություն, և եթե դուք հակված եք ռեֆլյուքսի, ապա պետք է ուշադրություն դարձնեք կանաչ լոբազգիների վրա: Դրանք մագնիումի, կալցիումի, հանքանյութերի հիանալի պաշար են, որոնք հանգստացնող ազդեցություն են թողնում: Ծնեբեկն ու նեխուրը ևս նույն ազդեցությունն են թողնում:

Դարչնագույն բրինձ
     Դարչնագույն բրինձը հարուստ է մանրաթելերով: Այն պատրաստելիս պետք է հիշել, որ չպետք է տապակել բրինձը կամ ուտել տապակած որևէ սննդի հետ, դա ավելի կուժգնացնի ցավային զգացողությունները:
     Բանան
     Բանանն ալկալային սնունդ է, որը կչեզոքացնի թթվայնությունն ու կպաշտպանի ստամոքսը: Դրանք հարուստ են կալիումով: Բանանը հաջողությամբ կարող եք փոխարինել դդումով:
     Սամիթ
     Սամիթով թեյը, դրա ձեթը կամ էլ հենց բույսը շատ օգտակար է մարսողական տրակտի համար: Կտրտած սամիթն օգտագործեք աղցանների կամ տաք ապուրների մեջ, կամ էլ կերեք սովորական վիճակով:

18958 | 0
Facebook