Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Որտեղի՞ց է առաջացել հրավառության ավանդույթը

17:20, չորեքշաբթի, 02 հունվարի, 2019 թ.
Որտեղի՞ց է առաջացել հրավառության ավանդույթը

Ամանորը պայթուցիկ նյութերով ու հրավառությամբ դիմավորելու ավանդույթը եկել է Ասիայի ժողովուրդներից, առաջին հերթին՝ Չինաստանից։ Այնտեղ կարծում էին, որ վառոդի պայթյունի բարձր ձայնն ու արձակած պայծառ լույսը վանում են չար ոգիներին։ Ավելի ուշ այս ավանդույթը տարածվել է ամբողջ աշխարհում։

Այսօր աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքները և նույնիսկ որոշ երկրներ միլիոնավոր դոլարներ են ծախսում Ամանորին հրարվեստի շոուների ցուցադրության համար։

Մեծ քանակներով պայթուցիկ նյութերի օգտագործումն, այդ թվում՝ անչափահասների կողմից, ստեղծում է հրդեհավտանգ իրավիճակ։ Այդ իսկ պատճառով, Ամանորի գիշերը հակահրդեհային և փրկարարական աշխատանքների համար տարվա ամենալարված օրն է համարվում։

| | |
4781 | 0
Facebook