Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղրղզստանը ևս աջակցում է ՀԱՊԿ-ում Լուկաշենկոյի թեկնածուին

16:20, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ղրղզստանը ևս աջակցում է ՀԱՊԿ-ում Լուկաշենկոյի թեկնածուին

Ղրղզստանն աջակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը, հաղորդում է Интерфакс-ը:

Այս մասին գործակալությանն ասել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:

«Այս տարի ՀԱՊԿ-ում նախագահությունն անցել է Ղրղզստանին: Արդեն ընդունել եմ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարին, մենք բանակցել ենք, և ես արդեն ստորագրել եմ որոշումը»,- ասել է նա:

«Կարծում եմ՝ առանց գլխավոր քարտուղարի չպետք է թողնենք նման կարևոր և պիտանի կազմակերպությանը»,- հավելել է Ղրղզստանի նախագահը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ստանիսլավ Զասի թեկնածությանն իրենց աջակցությունն են հայտնել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

5399 | 1
Facebook