Խնդրում ենք սպասել...

Համացանց

Քաղաքացիներն ահազանգում են թռչունների անկման մասին

15:40, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Քաղաքացիներն ահազանգում են թռչունների անկման մասին

Վերջին օրերին ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են՝ քաղաքի այս կամ այն հատվածում անկած թռչունների մասին: Դեկտեմբերի 16-ին Կենտրոնում անկած թռչնի լուսանկար էր տեղադրել քաղաքացի Արսեն Օհանյանը, դեկտեմբերի 17-ին՝ լրագրող Նարիեն Կիրակոսյանը, այսօր էլ բնապահպան Սիլվա Ադամյանն է հայտնել նոր անկման մասին: «Գրեթե կասկած չկա, որ մասսայական անկումներ են»,- նշել է Նարինեն։
     Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ թռչուններից մեկն ուղարկվել է փորձաքննության. «Ձեր ակտիվ ջանքերի և տեղեկատվության օպերատիվ փոխանցման արդյունքում այսօր հայտնաբերվել և լաբորատոր փորձաքննության է տրվել անկած թռչուն: Փորձաքննության արդյունքներն անպայման կհրապարակենք»:

5460 | 0
Facebook