Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժամանակը ջրի երես հանեց իրականությունը». Մարինա Խաչատրյան

14:25, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
«Ժամանակը ջրի երես հանեց իրականությունը». Մարինա Խաչատրյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը, որն ընդգրկված է ԲՀԿ համապետական ցուցակում, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով եմ կիսվում այս նյութով ......

Ժամանակին զարմանում էի, թե ինչու է քննադատում և վիրավորական անուններով կոչում միայն մի քանի հԱնցավոր դեմքի, սակայն անուն հայրանունով է դիմում մեկ այլ խմբի հԱնցավորներին։

Ժամանակը ջրի երես հանեց իրականությունը, ու թեև բոլորովին չէի ցանկանա, որ ճշմարտությունը սա լիներ, սակայն այս ամենի վրա աչք փակել չի կարելի։

Միշտ շարժվել եմ սեփական կարծիքով, սեփական զգացումներով ու սկզբունքներով։ Քննադատել եմ մարդկանց կատարած գործերը, խրախուսել ու աջակցել եմ արժանավորներին, բոլոր այն մարդկանց, ովքեր հանուն մեր հայրենիքի նայել են ճշմարտության աչքերին։

Այսուհետ ևս հետևելու եմ միմիայն իմ սկզբունքներին, միմիայն իմ պատկերացումներին ու հավատին։

Չեմ ափսոսում այն ժամանակը, որն անց եմ կացրել որոշ մարդկանց կողքին, քանզի այդ ժամանակն է թույլ տվել ինձ ճանաչել այդ մարդկանց ու կուրորեն չհավատալ նրանց։

Այո՛, ես պահանջում եմ լյուստրացիայի մասին օրենքի ընդունում, ես ցանկանում եմ իմանալ ու մեր սերունդներին հասանելի դարձնել իրական դավաճանների ու իրական հայրենասեր մարդկանց անունները։

P.S. Հաճախ մենք վախենում կամ ամաչում ենք սեփական կարծիքն արտահայտել, շարժվել սեփական սկզբունքներով։ Սակայն, չկա ոչինչ ավելի հեշտ ու հաճելի, քան սեփական ԵՍ-ն ունենալն ու ստրկամիտ չլինելն է»։

18262 | 6
Facebook