Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խոսքս ուղղում եմ նոր կառավարության և պետական բյուրոկրատիայի վերնախավի ապագա անդամներին». Ե. Աբգարյան

14:10, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
«Խոսքս ուղղում եմ նոր կառավարության և պետական բյուրոկրատիայի վերնախավի ապագա անդամներին». Ե. Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքս ուղղում եմ նոր կառավարության և պետական բյուրոկրատիայի վերնախավի ապագա անդամներին: Նախքան քո նշանակվելը պետական բարձր պաշտոնում դու նախապես պիտի գաղափարախոսական սկզբունքներ ունենաս և հավատարիմ լինես դրանց: Պիտի ամբողջական պատկերացում ունենաս պետական համակարգի մասին: Պիտի բավարար պատկերացում ունենաս աշխարհաքաղաքական համակարգի և նրա զարգացման գլխավոր և ոլորտային ուղղությունների վերաբերյալ: Եթե այդ բոլորին չես տիրապետում կամ եթե երկրի քաղաքականությունը քո սկզբունքներին չի համապատասխանում՝ դու պարտավոր ես հրաժարվել այդ պաշտոնի առաջարկից, այլապես ժողովրդի մեջ վատ հիշողություններ ես թողելու քո մասին»:

3934 | 1
Facebook