Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջորջ Սորոսը «Տարվա մարդ» է ճանաչվել Financial Times-ի վարկածով

13:00, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ջորջ Սորոսը «Տարվա մարդ» է ճանաչվել Financial Times-ի վարկածով

Բրիտանական Financial Times բիզնես ամսագրի վարկածով ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսը «Տարվա մարդ» է ճանաչվել: Ամսագիրը նշում է, որ սովորաբար այդ տիտղոսին է արժանանում իր ձեռքբերումների շնորհիվ հայտնի անձը: Սորոսի դեպքում ամսագիրը նշել է նրա արժեքները: Ամսագրի խոսքով՝ ամերիկացի ֆինանսիստը «լիբերալ ժողովրդավարության և բաց հանրության դրոշակակիրն է»:
     «Ավելի քան 3 տասնամյակ Սորոսը պայքարում է ավտորիտարիզմի, ռասիզմի և անհանդուրժողականության դեմ»,- գրում է ամսագիրը:

Ջորջ Սորոսն ամերիկացի հայտնի ֆինանսիստ և ներդրող է: Նրա գործունեությունը ոչ միանշանակ է ընդունվում. միլիարդատիրոջը հաճախ ֆինանսական սպեկուլյանտ են անվանում: Նրա Quantum ընկերությունը գրեթե 40 տարվա աշխատանքի ընթացքում ռեկորդային 35 միլիարդ դոլար է վաստակել: Սորոսն ակտիվորեն զբաղվում է նաև քաղաքականությամբ. նրա հիմնադրամներին բազմիցս մեղադրել են մի շարք պետություններում իշխանափոխությունների համար: Ինքը՝ ֆինանսիստը, չի հերքել, որ իր միջոցներն ուղղվել են, մասնավորապես, Ուկրաինայում 2004թ. «նարնջագույն հեղափոխության» և 2013թ. «Եվրոմայդանի» անցկացմանը:

9384 | 0
Facebook