Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը տեխնոլոգիական ընկերություններին օգտատերերի անձնական տվյալներին հասանելիություն է տրամադրել

12:10, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Facebook-ը տեխնոլոգիական ընկերություններին օգտատերերի անձնական տվյալներին հասանելիություն է տրամադրել

Facebook սոցցանցի ղեկավարությունը տեխնոլոգիական ընկերություններին օգտատերերի անձնական տվյալներին հասանելիություն է տրամադրել, գրում է New York Times-ը՝ հղում անելով ներքին փաստաթղթերին և ընկերության աշխատակիցների հետ հարցազրույցներին:

Պարբերականը, մասնավորապես, մեջբերում է 2017թ. զեկույցները, որոնցում ասվում է, թե գործընկեր որ ընկերություններին են փոխանցվել տվյալները: Դրանցից պարզ է դառնում, որ Facebook-ը հասանելիություն է տրամադրել՝ անտեսելով գաղտնիության պաշտպանությունը:

Փաստաթղթերում ասվում է նաև, որ համաձայնությունները շահույթ է բերել ավելի քան 150 ընկերությունների:

Ընկերության գաղտնիության և հանրային քաղաքականության գծով տնօրեն Սթիվ Սաթերֆիլդի խոսքով՝ համաձայնություններից և ոչ մեկը չի խախտել օգտատերերի գաղտնիությունը: Սակայն, միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ վերջին տարում ընկերությունը սխալ քայլեր է կատարել և վստահությունը կրկին վերադարձնելու համար պետք է շատ բան անի:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ օգտատերերի տվյալների գաղտնիության խախտման պատճառով ընկերության դեմ հետաքննություն է սկսվել:

7982 | 0
Facebook