Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մոտենում ենք դավադրության տեսություններին». Ստեփան Դանիելյան

18:05, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
«Մոտենում ենք դավադրության տեսություններին». Ստեփան Դանիելյան

Քաղաքական մեկնաբան Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զգացողությունն այնպիսին է, որ Նիկոլի այն բանաձևը, որ Հայաստանն իր մասով է բանակցելու, իսկ Արցախն` իր մասով, իսկ որոշումը ժողովուրդն է ընդունելու հետևյալն է` Հայաստանն (Նիկոլը) իր որոշումն է ընդունելու, Արցախին էլ ասելու են` գնա ինչ ուզում ես արա, քո պրոբլեմն է: Քաղաքական սերնդափոխության իմաստն էլ այն էր, որ հիմնականում անկապ ու պատահական մարդկանցով են խորհրդարանը լցրել, որ ինչ ուզեն անցկացնեն: Հեղափոխության իմաստն էլ սկսվում է փոխվել, մոտենում ենք դավադրության տեսություններին:

Հ.Գ. Բացառված չի, որ Հայաստանում «օտարերկրյա» զորքերի մասին Լավրովի ասած պայմանագիրն Արցախի խնդրով ընթացող բանակցությունների կոնտեքստում պետք է դիտարկվի: Այսինքն` խաղաղապահ-խաղարարար, կամ ոնց ուզում եք անվանեք, զորքերի խնդիր կարող է առաջանալ»:

5838 | 6
Facebook