Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.

Միջազգային

ԱՄՆ-ն որոշել է Թուրքիային վաճառել Patriot համալիրները

11:20, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
ԱՄՆ-ն որոշել է Թուրքիային վաճառել Patriot համալիրները

ԱՄՆ Պետքարտուղարությունը Թուրքիային Patriot զենիթահրթիռային համալիրները վաճառելու մասին որոշում է ընդունել, հաղորդում է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտպանության ոլորտի աղբյուրին:

Անկարան մտադիր է ձեռք բերել Patriot 80 հրթիռ և 60 այլ հրթիռներ, ինչպես նաև ուղեկցող սարքավորում:

Նշվում է, որ պայմանագրի արժեքը կկազմի 3,5 միլիարդ դոլար:

2017թ. Թուրքիան պայմանագիր էր կնքել Ռուսաստանի հետ՝ 2,5 միլիարդ դոլարով С-400 զենիթահրթիռային 4 համալիրների ձեռքբերման շուրջ: Այս տարվա ապրիլին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն սկսել է Անկարայի համար այդ համալիրների արտադրությունը, առաջին մատակարարումները նախատեսված են 2019թ.:

ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները բազմիցս նախազգուշացրել են Անկարային, որ ռուսական համալիրներն անհնար է ինտեգրել Հյուսիսատլանտյան դաշինքի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգում: ԱՄՆ Պետքարտուղարությունը խոսել էր նաև ռուսական համալիրների գնման դեպքում պատժամիջոցների սահմանման մասին: Իր հերթին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ համաձայնագիրը վերջնական է և չի չեղարկվի:

| | |
8120 | 1
Facebook