Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիմա որոշ ծալապակասներ կասեն՝ ինչի՞ է գովում». Պարույր Հայրիկյան

19:10, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
«Հիմա որոշ ծալապակասներ կասեն՝ ինչի՞ է գովում». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախարարների թիւը կրճատելը ողջունելի է։ Հիմա որոշ ծալապակասներ, այսինքh՝ ուղերում ծալքերի պակաս ունեցողներ, կասեն՝ ինչի՞ է գովում։ Նմաններն ի վիճակի չեն հասկանալու, որ երեւոյթների մասին խօսելիս անաչառ ես լինում՝ լաւին՝ լաւ, վատին՝ վատ ես ասում։
     Բուն խնդրի մասին․
     պետական համակարգը հանրութեան համար գործիք է եւ այդ գործիքը չպէտք է աւելորդութիւններով ծանրաբեռնուած լինի, այլապէս արդիւնաւետ չի աշխատի։ Այ, ԱԺ կազմը աւելացաւ երեսուն պատգամաւորներով։ Դարձաւ 132: Անհեթեթութիւն է։ Մեր 2014 թ․-ին ներկայացրած Սահմանադրութեան նախագծում պատգամաւորների թիւը 81 է։ Հիմա խօսւում է մէկ փոխվարչապետ թողնելու մասին․ մեր նախագծում այդպէս էլ կայ, բայց մեր տարբերակում եւ վարչապետը, եւ փոխ-ը ընտրովի են համաժողովրդական ընտրութիւններով։ Նախագահի հաստատութեան կոյրաղիքայինլ այսինքն՝ աւլորդ ,ինելը հասկանալու մակարդակից շատերը դեռ շատ ցածր են, զի ի վիճակի չեն պատկերացնել, որ դասական նախագահի-թագաւորի դերում քաղաքացին պիտի լինի։
     Ամեն դէպքում, նկատի ունենանք, որ փոխվարչապետի պահով կառավարութեան որոշմամբ հարցը չի լուծուի։ Պէտք է օրէնքում փոփոխութիւն կատարել, այսինքն՝ կառավարութեան վերաբերեալ օրէնքը համապատասխանեցնել այս «սահմանադրութեանը», որում առաջին փոխվարչապետ չկայ»։

13558 | 1
Facebook