Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ամենայն հավանականությամբ, կառավարությունում պորտֆելների թվի կրճատումից բացի այլ էական փոփոխություններ չեն լինելու։ Թեև կողմ էի նախարարների կրճատման գաղափարին, սակայն կգերադասեի, որ ԱԺ պատգամավորների քանակը չանցներ 105-ից ու մնային 17 նախարարությունները։ Տպավորություններ ունեմ նաև, որ նախկին նախարարությունների միացումը կոնկրետ անձանց «տակ» է տեղի ունենում»։