Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Լևի» թալան՝ Ծառուկյանի «Փարավոն»-ում. «Ժամանակ»

09:30, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
«Լևի» թալան՝ Ծառուկյանի «Փարավոն»-ում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Փարավոն» հյուրանոցային համալիրի կառուցման համար անհրաժեշտ բոլոր շինարարական նյութերն ու կահավորանքի պարագաները ձեռք են բերվել առանց համապատասխան փաստաթղթերի, այսպես կոչված՝ «լևի»:

Դա տեղի է ունեցել նախկին իշխանությունների հետ սերտ համագործակցության պայմաններում, և արդյունքում օգտվել են ինչպես նախկին իշխանության ներկայացուցիչները, այնպես էլ «Փարավոնի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանը: Միակ տուժողը, ինչպես միշտ, եղել է Հայաստանի Հանրապետությունը` չստացած հարկերի տեսքով»:

Մանրամասները՝ թերթի համարում:

7067 | 7
Facebook