Հանդիպակացով պարբերաբար երթևեկող Toyota-ն քաղաքացիների ահազանգից հետո տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք
02:05, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Երևանի տարբեր փողոցներում ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտող և պարբերաբար հանդիպակաց գոտով երթևեկող «ոսկի» համարաներով Toyota-ն, որի մասին տեղեկացրել էինք ավելի վաղ, տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Հանդիպակաց գծով պարբերաբար երթևեկող Toyota-ն տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք
ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը տեղեկացնում է, որ այժմ շատ կայուն հիմքեր են ձեռք բերվում, որ քաղաքացիների տեսանյութերի հիման վրա վարչական վարույթներ իրականացվեն:
«Այս ամենում իրենց ներդրումն ունեն ՀՀ վարչապետը, ով նիստերից մեկում ասած, որ կարելի է քաղաքացիների տեսանյութերի հիման վրա արձանագրություններ կազմել, այնուհետև նման միտք ասեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Ամիսներ առաջ էլ ՃՈ պետ Եգոր Կարապետյանն այս մասին հստակ ներկայացրեց»,- հայտնեց Ղահրամանյանը՝ հորդորելով քաղաքացիներին որակյալ տեսանյութեր տրամադրել: