Այսօր կյանքից հեռացել է սիրված լուսանկարիչ-դիզայներ Արտուշ Հարությունյանը: Նա տառապում էր անբուժելի ծանր հիվանդությամբ:
Արտուշ Հարությունյանը ծնվել և մանկությունն անց է կացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում, ապա հաստատվել Բերդ քաղաքում: MAMUL.am-ի թղթակցին տված իր հարցազրույցներում լուսանկարիչը ցավով էր նշում, որ ստիպված է իր ժամանակի մեծ մասն անց կացնել արտերկրում՝ վաստակելով արտագնա աշխատանքով: Հայրենիք վերադառնալուն պես նա իրեն նվիրում էր սիրած զբաղմունքին՝ հայրենի բնաշխարհի գողտրիկ անկյունների գեղեցկությունն իր լուսանկարչական սարքով հավերժացնելու գործին: