Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀԱՊԿ քարտուղարի Բելառուսի թեկնածուն Ալիևի մտերիմն է». Աշոտ Ասատրյան

17:45, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
«ՀԱՊԿ քարտուղարի Բելառուսի թեկնածուն Ալիևի մտերիմն է». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀԱՊԿ քարտուղարի Բելառուսի թեկնածուն Ալիևի մտերիմն է։

Բելառուսը որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու է ներկայացրել Ստանիսլավ Զասին։ Վերջինս առավել հայտնի է որպես Բաքվի ռազմական ինսիտուտի շրջանավարտ։

Բացի Բաքվի ռազմական ինսիտուտը ավարտելուց Զասը հանդիսանում է ադրբեջանական ռազմական ղեկավարության շատ մտերիմ անձնավորություն։ Զասը նաև բավականին մտերիմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ստանիսլավ Զասը հանդիսացել է նախաձեռնող Բելառուսի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա մատակարարելու գործում և հանդես է եկել որպես միջնորդ երկու երկրների կողմից։

Եթե նույնիսկ Զասը մինչև 2020 թվականը չզբաղեցնի այս պաշտոնը, ապա մեծ է հավանականությունը, որ 2020 թվականից հետո նա է ստանձնելու այդ պաշտոնը, քանի որ արդեն օրենքով Բելառուսի հերթն է լինելու։

Իսկ Ալիևը արդեն իր նպատակների մեջ ընդգծել է, որ եկող տարվանից փոփոխություններ են սպասվում Արցախի հարցի լուծման վերաբերյալ։ Դրան գումարած ամեն առիթ բաց չի թողնում, որպեսզի պատերազմի և ռազմական գործողությունների մասին հիշատակի։

Իսկ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի չլինելու պարագայում, Ստանիսլավ Զասը կդառնա նաև Ադրբեջանի անմիջական ներկայացուցիչը այդ կառույցում»:

5132 | 1
Facebook