Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ շախմատիստուհիները մասնակցում են Շարժայի կանանց գավաթի խաղարկությանը

17:30, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Հայ շախմատիստուհիները մասնակցում են Շարժայի կանանց գավաթի խաղարկությանը

Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է Շարժայի կանանց գավաթի խաղարկությանը, որն այս տարի անցկացվում է արդեն 9-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում են 33 երկրների 120 շախմատիստուհի: Մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Հայաստանի կանանց հավաքականի անդամ, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սոնա Ասատրյանը և Արմինե Բաբայանը: Մրցաշարում արդեն կայացել են նախատեսված 9 տուրերից 6-ը: Աղյուսակը 5.5-ական միավորով գլխավորում են Ադելա Վելիկիչը և Իրինա Բուլմագան: Լիլիթ Մկրտչյանը և Արմինե Բաբայանը վաստակել են 4.5-ական միավոր, իսկ Սոնա Ասատրյանը՝ 4 միավոր:

2284 | 0
Facebook